«Բաքուն ցանկանում է Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի ոչնչացում»․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

 

«Այս տարեսկզբից Բաքվի բարբարոսական և էրդողանական վարչախմբերի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», որն իրականում «Թուրանական միջանցք» է, շուրջ նկատելի հռետորաբանական ակտիվացման խորապատկերին այսօր Բաքվի բռնապետը փաստացի վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ բարբաջելով, թե այդ «միջանցքով» մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգման։

Հիշեցնեմ, որ մինչ այդ Բաքվի բարբարոսական վարչախմբի պաշտոնյաները խորամանկում էին, թե, իբր, հենց Հայաստանին է ձեռնտու այդ «միջանցքը», իսկ արհեստածին Ադրբեջանում այլևս հետաքրքրված չեն դրանով, քանի որ նույն ճանապարհը կարող է անցնել Իրանով, մինչդեռ բազմիցս եմ պնդել, որ ասվածը մանր խորմանկություն է, ինչին տուրք տալ չի կարելի։

 

Հիմա ամեն ինչ շատ պարզ է ու հստակ, և կրկին, ինչպես բազմիցս նշել եմ, Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ թե ցանկանում է խաղաղություն, այյ Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, ոչնչացում, փաստացիորեն «էրմանիստան» ռեզերվացիայի ստեղծում, որը նույնիսկ պետք է կոչվի «Արևմտյան Ադրբեջան»:

Հետևաբար, առնվազն անմտություն է շարունակել ապրել պատրանքներով, և պետք է ստեղծել պետություն-ամրոց Հայաստանը»: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.