Տավուշի մարզում այրվել է ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին սպասարկող ծառայողական ավտոմեքենան․ Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է եղել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանից դեպի Բերդ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ այրվել է УАЗ մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: 

 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ վառվող ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկռշում և սպասարկում է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին: 

Ըստ նախնական տեղեկությունների, կրակի առաջացման պատճառը եղել են ավտոմեքենայի լարերի հետ առաջացած խնդիրները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.