Հայաստանում օդի ջերմաստիճանը 6-10 աստիճանով կբարձրանա, սպասվում են նաև տեղումներ

Երևանում այսօր և դեկտեմբերիի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Դեկտեմբերի 22-ին՝ կեսօրից հետո, 23-ին, 24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։

 

Դեկտեմբերի 23-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

 

Մարզերում այսօր և դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 23-ին, 24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 22-ին և 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ, դեկտեմբերի 23-25-ը՝ 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.