Սպասում եմ լսելու նրա ձայնը. Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանի կինը շնորհավորանքներ է ստանում

Բաքվում բանտարկված Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը, X-ի իր միկրոբլոգում արձագանքել է այն տեղեկությանը, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ և Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների։

 

«Սպասում եմ լսելու նրա ձայնը։ Թող շուտ լինի»,-գրել է նա՝ ամուսնու հետ համատեղ լուսանկարով կիսվելով։

 

Նշենք, որ Ադրբեջանը հրապարակել է հայ 32 զինծառայողների անունները, որոնց թվում է նաև Վիգեն Էուլջեքյանի անունը։

Լինդա Էուլջեքյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, այդ թվում նաև լիբանանահայ քաղաքական գործիչ Պաուլա Յակուբյանից, ով գրել է. «Վիգենը վերջապես ազատ է։ Շնորհավորում ենք Լինդա և Քրիստինա։ Ձեր շարունակական ջանքերի և կատարված աշխատանքի շնորհիվ Վիգենը կվերադառնա ձեզ մոտ»:

Հիշեցնենք, որ լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվել է եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնալիս եղել՝ անձնական իրերի հետևից։

Վիգենին պաշտոնական Բաքուն  ներկայացրել էր որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան ու դատապարտել 20 տարվա ազատազրկման։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.