ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդին եմ ներկայացրել Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդման ու նրա կալանավորման մանրամասները․ Ռուբեն Մելիքյան

Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը հանդիպում եմ ունեցել դեսպանության քաղաքական հարցերով կցորդ Մարի Բուչաղջյանի հետ։ 

 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 

«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Ա.Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդման ու նրա կալանավորման մանրամասները, ինչպես նաև դրանց քաղաքական բնույթը հիմնավորող փաստերը։ Բացի այդ, անդրադարձ եմ կատարել այլ քաղբանտարկյալների գործերին», - գրել է նա։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ է փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.