Հակահարձակման 6 ամսվա ընթացքում Ուկրաինան կորցրել է ավելի քան 125,000 մարդ. Շոյգու

Հակահարձակման վեց ամսվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել է ավելի քան 125 հազար մարդ և 16 հազար միավոր զենք, արևմտյան զենքի մատակարարումները և մոբիլիզացիան միայն ավելացնում են ուկրաինական ստորաբաժանումների կորուստները: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ուկրաինայում տոտալ մոբիլիզացիան, արևմտյան զենքի մատակարարումները և ուկրաինական հրամանատարության կողմից ռազմավարական ռեզերվների ներգրավումը ռազմական գործողություններին չփոխեցին իրավիճակը մարտի դաշտում։ Այս հուսահատ գործողությունները միայն ավելացրել են Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների կորուստների թիվը։ Այսպես կոչված հակահարձակման վեց ամսվա ընթացքում հակառակորդը կորցրել է ավելի քան 125 հազար մարդ և 16 հազար միավոր տարբեր զինատեսակ», - ասել է նա ՌԴ զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.