Պայքարեք նիկոլիզմի, այլ՝ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ. Շարմազանով

Պայքարեք նիկոլիզմի, այլ՝ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ։

 

Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

 

«Տրամաբանական չէ,երբ Նիկոլ Փաշինյանին ազգային աղետ համարող որոշ ընդդիմադիր գործիչներ հրապարակավ «քար են նետում» խորհրդարանական ընդդիմության վրա։

 

Սրտացավ ընդդիմադիրը ոչ թե հրապարակավ պետք է մեղադրի իր խորհրդարանական գործընկերներին,այլ հանդիպի հետներն ու առաջարկի ավելի արդյունավետ գործելու ծրագիրը։

Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում,թե այս ամենն արվում է ապագայում ընդամենը մանդատ ունենալու համար։

Սա է նաեւ պատճառներից մեկը,որ նիկոլիզմը դեռ գոյություն ունի։

Ո՞ր արտախորհրդարանական ընդդիմադիրի ձեռքն է բռնե՞լ խորհրդարանական ընդդիմությունը ,դե գնացեք փողոցը գրավեք,ակցիա արեք,Նիկոլին հանեք…

Խորհրդարանական ընդդիմությու՞նն է խանգարում։

Իսկ եթե կարծում եք ամեն ինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է անեն,դուք էլ խորհրդարանական ընդդիմությանը վարկաբեկելով «սպիտակ ձեռնոցով» գալու եք՝ բարեւ ձեզ։

Հիմա էլ արտահերթ ընտրությունների մասին են շատերը երազում։

Պատրանք է կարծել,որ ընտրություններով Հայաստանում կարող է իշխանություն փոխվել։

Երեւանի ավագանու ընտրությունը ձեզ օրինակ։

Լուծումը՝ համախմբումն է,հանրային մեծ ճնշման ապահովումն ու խորհրդարանում նոր վարչապետի ընրությունը։

Մնացածը՝ ուտոպիա է»,- գրել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.