Հայաստանը ներառվել է Ռուսաստան վիսկիի խոշորագույն ներկրողների հնգյակում. ՌԻԱ «Նովոստի»

Այս տարի Հայաստանը դուրս է մղել Իսպանիային՝  Ռուսաստան վիսկիի խոշորագույն ներկրողների հնգյակից՝ վեցերորդ տեղից բարձրանալով հինգերորդ հորիզոնական, պարզել է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ուսումնասիրելով վիսկիի ամենախոշոր մատակարարների վիճակագրությունը։ Նշվում է, որ Հայաստանից ներկրվել է ՝ 5,6 մլն դոլարի վիկսի:

Ընթացիկ տարվա ընդամենը ինն ամսում Ռուսաստանը ներմուծել է 262,5 մլն դոլարի վիսկի, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամսվա ցուցանիշը։

Ընդհանուր ծավալի առյուծի բաժինը կրկին բաժին է ընկել Լատվիային՝ Բալթյան հանրապետությունը առաքել է 190,6 մլն դոլարի արտադրանք։ Երկրորդ տեղում գտնվող Լիտվան նույնպես զգալիորեն ավելացրել է մատակարարման ծավալները՝ դրամական արտահայտությամբ ինը անգամ ավելի շատ վիսկի առաքելով, քան անցյալ տարի։

Առաջատարների հնգյակում ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիան ($10,4 մլն, նախորդ տարվա համեմատ նվազել է 18%-ով), Ֆրանսիան (7 մլն դոլար, մատակարարումն ավելացրել է 1,5 անգամ) և Հայաստանը, որը 2,5 անգամ ավելացրել է առաքումները (5,6 մլն դոլար):

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.