Ռուսաստանը Թուրքիային համագործակցություն է առաջարկել փոքր հզորությամբ ատոմակայանների ոլորտում

Ռուսաստանը փոքր հզորության ատոմային էլեկտրակայանների ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներ է տեսնում։

 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝  Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:

 

«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը փոքր հզորությամբ ատոմակայանների ոլորտում»,-ասել է նա։

 

Նրա խոսքով՝ էներգետիկան երկրների համագործակցության առանցքային ոլորտներից է, Ռուսաստանը Թուրքիային էներգառեսուրսների կայուն հոսք է մատակարարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.