Երևանի շախմատի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Երևանի շախմատի ֆեդերացիան նոր նախագահ ունի:

 

Տեղեկությունը հայտնում է ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Մխիթար Հայրապետյանը։

 

«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։

 

ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում։

Ավելի ուշ կներկայացնեմ 4-ամյա իմ պաշտոնավարման ընթացքում Երևանի շախմատի ֆեդերացիայի գործունեության և գրանցած արդյունքների, նվաճումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն»,- գրել է  Հայրապետյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.