Բնական պրոցես է․ ԲՏԱ նախարարը՝ պետբյուջեից դրամաշնորհ ստացած և լուծարված ՏՏ ընկերությունների մասին

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը բնական գործընթաց է համարում, որ ընկերությունը կարող է պետբյուջեից գումար ստանալ և լուծարվել։

 

Նա, Կառավարարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հետք»-ի հրապարակմանը, որ Կառավարությունը 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրել ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնք լուծարված են եղել։

 

Նախարարը հավաստիացրեց, որ դիմումները ներկայացնելու պահին լուծարված ընկերություն չի եղել։

 

«Ընկերության որոշումն է, որ կարող է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել, կամ էլ կարող է գնալ լուծարման։

Բայց լուծարված ընկերությունները գումարը ստանալուց հետո համարվում են գործող ընկերություն։

Եվ ժամանակավոր դադարեցում, չի նշանակում, որ ընկերությունը լուծարման գործընթացի մեջ է»,- հավելեց Խաչատրյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.