Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն․ ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի վճռի մասին

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշներն ու երաշխիքները։

 

Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

 

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,-գրել է նա։

 

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.