Արցախից 41,611 տեղահանվածի վճարվել է բնակվարձի և կոմունալ վճարների համար աջակցությունը. ՀՀ ԱՍՀՆ

Արցախիցից տեղահանված 41,611 անձի վճարվել է բնակվարձի և կոմունալ վճարների համար աջակցությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Հարգելի՛ հայրենակիցներ

 

տեղեկացնում ենք, որ ընթացքի մեջ է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար վարձավճարների և կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցության վճարումը։

 

Արդեն իսկ աջակցությունը վճարվել է 41,611 անձի․ գործընթացը շարունակվում է։

 

Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվում է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Աջակցությունը տրամադրվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝

• եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,

• բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։

Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանում, բայց վերջիններս կարողանում են օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից»,- գրված է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.