Դատախազը միջնորդել է Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով

Դատախազը պահանջում է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

 

«Արմեն Չարչյանի գործով դատախազը միջնորդեց Դատարանին նշանակել նրան պատիժ ազատազարկում՝ 5 տարի ժամկետով….

 

24.11.2023թ. Ժամը՝ 16:00-ին նշանակված դատական նիստով Ես եմ հանդես գալու ճառով», - գրել է փաստաբանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.