Ինտերն աշխատում է Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ

Միլանի «Ինտերը» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հայտնում է Quotidiano Sportivo-ն։ Հայ կիսապաշտպանը պատրաստ է մնալ ակումբում։ 

 

Ակումբը 34-ամյա խաղացողին մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր է առաջարկում՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ, «Ինտերը» պատրաստ է պահպանել Մխիթարյանի ներկայիս աշխատավարձը։ Այն կազմում է տարեկան 3,8 մլն եվրո։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

 

Մխիթարյանը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի նախկին ավագն Ա Սերիայում անցկացրել է ութ հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 34-ամյա կիսապաշտպանն առաջարկ է ունեցել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկից, որտեղ նրան աշխատավարձի կրկնապատկում են խոստացել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.