Լատվիա-Հայաստան՝ 1:0 առաջին խաղակեսից հետո

Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում մրցում է Լատվիայի թիմի դեմ։ Առաջին խաղակեսից հետո Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտվում է 0։1 հաշվով։

 

Թիմերն ակտիվ սկսեցին խաղը։ 7-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը կենտրոնում սայթաքեց կորցրեց գնդակը, սակայն Հայաստանի հավաքականի ավագտ հասցրեց ժամանակին փրկել հյուրերի վտանգավոր գրոհը։ Վայրկյաններ անց Տիգրան Բարսեղյանը խորքից լավ փոխանցում ստացավ ու մեն-մենակ մնաց մրցակցի դարպասապահի հետ, սակայն վերջինս կարողացավ ոտքերով պահել գնդակը։

 

26-րդ րոպեին տանտերերը մոտ էին հաշիվը բացելուն, սակայն հուսալի գործեցին մեր պաշտպանները։ Մեկ րոպե անց հաշիվը բացելու լավ շանս ուներ Հայաստանի հավաքականը, սակայն Տիգրան Բարսեղյանը վրիպեց նպաստավոր դիրքից։

 

39-րդ րոպեին տանտերին հաջողվեց գրավել Չանչարևիչի դարպասը։ Աջ եզրից ստացած փոխանցումը եզրափակեց Իկաունիեկսը։

Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.