ԿԽՄԿ-ն շարունակում է Արցախում մնացած մարդկանց որոնումները

ԿԽՄԿ-ն շարունակում է Արցախում մնացած մարդկանց, այդ թվում՝ տարեցների, հիվանդների և հաշմանդամների որոնումները։ Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի երևանյան գրասենյակի թվիթերի էջից։

 
 

Նշվում է, որ անցած օրերին այցելությունների ընթացքում բաժանվել են սննդի և հիգիենայի փաթեթներ, հաջողվել է նաև վերականգնել երեք հոգու կապը Հայաստանում իրենց ընտանիքի անդամների հետ։

Նշվում է նաև, որ այցելություններին մասնակցում են ԿԽՄԿ բժիշկները, կատարում անձանց առողջական վիճակի գնահատում, բարելավում նրանց բժշկական կարիքները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.