Հայ 12 բռնցքամարտիկ Բուդվայում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հոկտեմբերի 6-15-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը։ Մեր ընտրանին ներկայացված կլինի 13 քաշային կարգերից 12-ում։

 

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63.5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (96 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

 

Արդեն կայացել է Եվրոպայի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ:

 

60 կգ քաշային Արթուր Ղազարյանը մեկնարկային մենամարտում կմրցի Իսպանիայի ներկայացուցիչ Խոսե Բրոտոնսի հետ, 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Լաունես Համռաուլին, իսկ 71 կգ քաշային Զավեն Գալստյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Սկոմորոկհայի հետ:

Մրցավայր են մեկնել նաև մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը, բժիշկ Հարություն Պրազյանը և մրցավար Բագրատ Ավոյանը:

 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.