ԿԽՄԿ-ն Արցախում շարունակում է դեռևս չտեղափոխված անձանց որոնումները

Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել․

 
 

«Մեր անձնակազմը շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք։

Վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել ենք սնունդ և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև օգնել ենք երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։ Մարդկանց համար մեծ թեթևություն էր վերջապես խոսել իրենց հարազատների հետ, որոնք մինչ այդ պահը տեղեկություն չունեին իրենց գտնվելու վայրի մասին:

Այցելություններին մասնակցում են նաև մեր բժիշկները, որոնք գնահատել են խոցելի անձանց առողջական վիճակը՝ բժշկական կարիքները բավարարելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.