Հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ ռուս խաղաղապահներին է հանձնվել 57 մլն զինամթերք․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ 

 
 

Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

Հոկտեմբերի 3-ի դրությամբ ռուս խաղաղապահներին է հանձնվել 79 միավոր զրահատեխնիկա, 93 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 113 միավոր ՀՕՊ միջոցներ, 96 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, 1 միավոր ԱԹՍ, ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 57,6 մլն զինամթերք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.