Արցախից տեղահանվածները կստանան 40,000-ական դրամ բնակարանի վարձի և 10,000-ական դրամ՝ կոմունալ ծախսերի համար. աջակցությունը կտրամադրվի 6 ամիս. փոխվարչապետ

Արցախից բռնի տեղահանվածները պետությունից կստանան բնակարանի վարձի գումար. յուրաքանչյուր անձի համար կտրամադրվի 40,000-ական դրամ, բացառություն կկազմեն այն մարդիկ, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան. այս մասին ճեպազրույցում ասել է ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Սա նշանակում է, որ, օրինակ, տեղահանվածների չորս հոգանոց ընտանիքն ամսական կստանա 160, 000 դրամ բնակարանի ծախսը հոգալու համար: Բացի այդ, յուրաքանչյուր անձի հաշվով կփոխանցվի 10,000 դրամ՝ կոմունալ ծախսերի համար: Կառավարության որոշմամբ՝ այս աջակցությունը կտևի առաջիկա վեց ամիսը», - ասել է պաշտոնյան:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.