Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան

Այս իշխանությունները տարիներ շարունակ մուննաթ էին գալիս բոլորի վրա, որ Արցախին ամենաշատ գումարը իրենք են տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

 

«ՀՀ բյուջեով Արցախին տրվող գումարը կազմում էր 140 միլիարդ դրամ: Հիմա, միասնության կոչ անելու փոխարեն, այս իշխանությունները պետք է շտապ վերաձևակերպեն բյուջեի այդ տողը և այդ գումարը տրամադրեն տնից-տեղից զրկված այն 120,000 մարդկանց, որոնք զրկվել են իրենց տանիքից:

 

Պարզ թվաբանություն է, եթե 140 մլրդ բաժանես 120,000-ի, ստացվում, որ յուրաքանչյուր անձին տարեկան կտրվածքով հասնում է 1,167,000 (մեկ միլիոն հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ: Այսինքն՝ ամսական 97,000 դրամ: Այսինքն յուրաքանչյուր բռնագաղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ փող ստանա: Կրկնում եմ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ, ոչ թե ընտանիք:

 

Փողանակ ափալ-թափալ անիմաստ Հռոմի ստատուտներ քննարկեք, շտապ վերաձևակերպեք բյուջեի այդ տողը, որպեսզի արդեն հոկտեմբերից մարդիկ ստանան, գոնե կտուրի տակ ապրելու վարձի գումարը», - գրել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.