Հայաստանում ԵՄ առաքելությունը 11 ավտոմեքենայով համալրել է ավտոպարկը՝ ուժեղացնելու պարեկային գործունեությունը

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը ավտոպարկը համալրել է 11 նոր ավտոմեքենայով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածներում ուժեղացնելու պարեկային գործունեությունը:

 

Առաքելությունն այս մասին հայտնել է իր X-ի էջում:

 

«Այսօր 11 նոր ավտոմեքենա է ժամանել Եղեգնաձոր՝ միանալու Հայաստանում Եվրոպական միության առաքելության ավտոպարկին։

 

Ավտոմեքենաները կբաշխվեն մեր օպերատիվ բազաներին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներում առաքելության պարեկային գործունեությունն ուժեղացնելու նպատակով»,-ասված է հայտարարությունում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.