Բաժին : Առողջապահություն
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հատուկ պատվիրակ Ռոբ Բաթլերին։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախարարը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների կարիքներին ուղղված հրատապ և երկարաժամկետ կոնկրետ քայլերով ծրագրի անհրաժեշտությունը։