Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով երկրի գլխավոր դատախազության տեղեկատվությանը՝ հայտնում են, որ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2002 թվականին իբր «խոշտանգել է գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողների»։

 

Լևոն Մնացականյանը ձերբակալվել էր նախօրեին Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում։

 

Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2006 թվականի նոյեմբերի 8-ին դատարանը որոշում է կայացրել Մնացականյանին մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 հոդվածով (խոշտանգում), նույն թվականի նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և Մնացականյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել է միջազգային հետախուզում։

 

Հակարիի կամրջի ապօրինի անցակետից բերման ենթարկվելուց հետո Լևոն Մնացականյանը տեղափոխվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.