Ժամը 12։00-ի դրությամբ ԼՂ-ից տեղահանված 91,448 անձ է ժամանել ՀՀ, այդ թիվն այս պահին հասել է շուրջ 93,000-ի

Ժամը 12։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվել 91,448 արցախցի, այդ թիվն այս պահին հասել է շուրջ 93,000։  

 

Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի  Բաղդասարյանը։

 

Նա նշեց, որ հաշվառված արցախցիների թիվը կազմում է 69,916, նրանցից 23,000 համար արդեն մշտական տեղակայման վայր է հատկացվել։

 

«Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 976 անձ, Արարատի մարզում` 6031, Արմավիրի մարզում` 2124, Գեղարքունիքում` 2137, Կոտայքում` 5323, Լոռիում` 1187, Սյունիքում` 2050, Տավուշում` 1183, Վայոց ձորում՝ 1555, Շիրակի մարզում՝ 897»,- փոխանցեց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.