Ադրբեջանը սկսել է գրանցել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար

Ադրբեջանի իշխանությունները սկսել են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի գրանցման գործընթացը՝ նրանց իրավական կարգավիճակը որոշելու համար։

 

Այս մասին հայտնել է Իլհամ Ալիևի աշխատակազմը։

 

Հաղորդագրության մեջ ասվում է․

 

«Տարածաշրջանի հայ բնակչության կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով Ղարաբաղում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման աշխատանքային խմբին հանձնարարվել է որոշել այդ անձանց իրավական կարգավիճակը

Այս գործընթացի առաջին փուլով ենթադրվում է գրանցել Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում բնակվող հայ բնակիչներին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.