«Շատ փակագծեր են բացվելու՝ Սամվել Բաբայանն այն «տրոյական ձին» էր, որ մտավ Արցախ». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամատար Սամվել Բաբայանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետով հեշտ ու հանգիստ եկել է Հայաստան՝ ադրբեջանցի ոստիկաններին բարևելով։

 

«Ես ինձ վրա վստահ եմ եղել, չբացատրեմ՝ ինչպես, ոնց»,- ասել էր Սամվել Բաբայանը։

 
 

Նա իր հարցազրույցում Արցախի նախկին նախագահներին որակեց «ռուսական շպիոններ։ «Ռուբեն Վարդանյանին էլ է Ռուսաստանն ուղարկել, հիմա էլ դիմում է, որպեսզի հնարավորություն տան նա դուրս գա, բա ինչո՞ւ է զբաղվում, այն ժամանակ հրաժարվել էր, որ նա իր գործակալն է։


Արցախի ԱԺ 22 պատգամավորների հետ, Արցախի ներկայիս ու նախկին նախագահները պետք է կանգնեն դատարանի առաջ»,- հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Սամվել Բաբայանը։

168.am հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը չցանկացավ հեռախոսով երկար մեկնաբանել Սամվել Բաբայանի հնչեցրած տեսակետները, նշելով, որ շուտով դեմ առ դեմ ավելի մանրամասն այդ ամենին կանդրադառնա։

«Ես վստահ եմ, որ շուտով այդ օրը գալու է, ու շատ փակագծեր են բացվելու նրա ասածների վերաբերյալ։ Իսկ այժմ, շատ երկար չխոսեմ, որովհետև մենք այստեղ զբաղված ենք մարդկանց կյանքը փրկելով, փորձում ենք հնարավոր բոլոր միջոցներով մարդկանց մեքենաներով ապահովենք, որպեսզի դուրս գան Արցախից։ Միայն մեկ բան ասեմ՝ Սամվել Բաբայանն այն «տրոյական ձին» էր, որ մտավ Արցախ»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.