15:00-ի դրությամբ Արցախից Հայաստան է անցել 50,243 անձ

Ժամը 15:00-ի դրությամբ, Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ, ժամը 12։00-ի համեմատությամբ  տվյալներն ավելացել են շուրջ 3000-ով։

 

Այս մասին տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

 

Նա նաև  նշեց, որ այս պահի դրությամբ պետությունն իր միջոցներով կեցության հարց հոգացել է շուրջ 5,700 անձի համար:

 

 «74 բուժառու տեղափոխվել է ՀՀ և ընդհանուր թիվը կազմում է 311, դուրս գրված քաղաքացիներ չունենք, նրանք բուժում են ստանում»,- հավելեց Բաղդասարյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.