Մեր նպատակն է բոլոր վիրավորներին ուղղաթիռներով ԼՂ-ից ՀՀ տեղափոխել․ Ավանեսյան

Մեր նպատակն է բոլոր վիրավորներին ուղղաթիռներով  ԼՂ-ից ՀՀ տեղափոխել։ 

 

Այս մասին Այրվածքաբանական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Վերջինիս փոխանցմամբ՝ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին այս պահին տեղափոխում են Այրվածքաբանական կենտրոն։ 

 

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հիմա 23 բուժառու հետազոտության և բուժօգնության փուլում են, շտապօգնության մեքենաներն անընդհատ բերում են նոր վիրավորների,  ինչպես նաև անընդհատ ուղղաթիռներով փոխադրումներ են  իրականացվում։

«Արդեն կենտրոնում բազմապրոֆիլ բժշկական թիմի կողմից իրականացվում է նախնական տրիաժ։ Հետագայում արդեն անհրաժեշտության դեպքում տուժածները նաև այլ մասնագիտացված բուժկենտրոններ կտեղափոխվեն»,- հավելեց նախարարը։

Ավանեսյանը նաև նշեց, որ  23 շտապօգնության մեքենա Ստեփանակերտից պայթյունից տուժած, ինչպես նաև այլ վիրավորներ են տեղափոխում Երևան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.