Մարտակերտի վերջին բնակիչները երեկ լքել են քաղաքը. քաղաքապետ

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Մարտակերտն ամբողջությամբ հանձնված է։ Վերջին բնակիչներն այնտեղից դուրս են եկել երեկ, շուրջ հազար մեքենա, և երեկոյան հասել են Ստեփանակերտ։ Ինքն էլ եղել է շարասյան վերջում։

 

Մարտակերտի քաղաքապետն ասաց, որ քաղաքացիական բնակչությունից զոհեր չունեն, բայց ունեն անհետ կորածներ. - «Ահագին մարդ կա, որ չենք ճարել, ո՛չ հաշիվ ենք իմանում, ո՛չ կորած մարդ ենք իմանում»:

 

Միշա Գյուրջյանը, սակայն, նշեց, որ դիրքերը պահող զինծառայողների շրջանում 20 զոհ ունեն:

 

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն երեկ երեկոյան կադրեր էին հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ցուցանակի վրա ամրացնում Ադրբեջանի դրոշը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.