Բաքուն «շտապ օգնություն» է ուղարկել Ստեփանակերտ. (լուսանկարներ)

Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնելու նպատակով Բաքուն բժշկական պարագաներ է ուղարկել ԼՂ։

 

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Հաղորդվում է, որ բժշկական պարագաներով բեռնված շտապօգնության ավտոմեքենան դեպքի վայր է մեկնել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։

 

Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով քաղաքացիներ են եղել․ նրանք փորձում էին ավտոմեքենաների համար վառելիք գտնել Լեռնային Ղարաբաղից դուրս գալու նպատակով։

Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.