Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ԼՂ-ից ՀՀ տեղափոխված 13-ամյա տղային․ նրա կյանքին վտանգ չի սպառնում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ՝ սեպտեմբերի 24-ին, տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 13-ամյա տղային։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

«Նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա մեր տղային։

 

Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։

 

Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան էին տեղափոխվել ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացիներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.