Մենք խանգարում ենք Արցախի հանձնման ձեր գործընթացին, որքան ճնշեք՝ ավելի ենք ակտիվանալու․ Սիրուշո

Որքան փորձեք ճնշել, ավելի ակտիվ ու ավելի շատ մարդկանցով ենք խանգարելու ու ավելի մեծ աղմուկ ենք բարձրացնելու: Այդ մասին ֆեյսբույքյան էջում գրել է երգչուհի Սիրուշոն՝ անդրադառնալով ամուսնու՝ Լեևն Քոչարյանի ձերբակալման դեպքին․

 
 

«Շատ հարցեր եմ ստանում ու չեմ հասցնում պատասխանել: Փորձեմ ևս մեկ անգամ համառոտ այստեղ ներկայացնել:

Երեկ ոստիկանները մարդկանց ու տեսախցիկների առջև բռնություն են կիրառում Լևոնի վրա, որից հետո նա ուղեղի ցնցումով տեղափոխվում է հիվանդանոց:

Ժամեր անց մեզ տեղեկացնում են, որ Լևոնը ձերբակալված է ոստիկաններին ծեծելու համար (պարզվում է՝ բոլորս սխալ ենք տեսել, Լևոնն է ծեծել):

Հիմա մոտ օրերս պետք է որոշում կայացնեն՝ կալանավորելու են, թե ոչ:

Ու սա միայն Լևոնի հետ չի տեղի ունենում: Բռնի ուժ է կիրառվում 10 տարեկան երեխայից մինչև կանանց ու տարեցներին, ովքեր պայքարում են հանուն Արցախի: 

Մի խոսքով մենք խանգարում ենք Արցախի հանձնման իրենց գործընթացին:

Այսպես ասեմ՝ որքան փորձեք ճնշել, ավելի ակտիվ ու ավելի շատ մարդկանցով ենք խանգարելու ու ավելի մեծ աղմուկ ենք բարձրացնելու»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ նախօրեին՝ իշխանության հեռացման պահանջով ակցիայի ժամանակ, բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված Լևոն Քոչարյանին ավելի ուշ ձերբակալել էին: Լևոն Քոչարյանը վնասվածքներ էր ստացել՝ ուղեղի ցնցումով։ 

Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ներկայացվել է 4 կարմիր բերետի ձերբակալելու միջնորդություն։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.