Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։

 

Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակիչում 10-0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը 8-7 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին։ Գալստյանը վստահ հաղթանակ էր տարել մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով։

 

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) 1/8 եզրափակիչում 7-0 հաշվով առջևում էր, բայց զիջեց մրցակցին տուշեով։ Գևորգը դուրս էր եկել 1/8 եզրափակիչ՝ 10-0 հաշվով հաղթելով լիտվացի մրցակցին։ Թադևոսյանը մեկնարկում հաղթել էր կուբացի մրցակցին 5-1 հաշվով։

 

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մեկնարկում 7-1 հաշվով հաղթել է բուլղարացի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Հիշեցնենք, որ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) այսօր կպայքարի ԱԱ-ի բրոնզե, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)՝ ոսկե մեդալի համար։

 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.