Եթե Լևոն Քոչարյանը ձերբակալված է ոստիկաններին իբր ծեծելու համար, խոշտանգողներն էլ պետք է ձերբակալվեն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 
 

Եթե Լևոն Քոչարյանը ձերբակալված է 4 ոստիկանի ոստիկանական մեքենայում իբր ծեծելու համար, խոշտանգող սույն ոստիկանները՝ լեյտենանտ Հրաչիկ Խաչատրյանը, ավագ սերժանտ Վարդան Հովհաննիսյանը, ոստիկանության ավագ Սուրեն Բաբայանը առնվազն պետք է ձերբակալվեն։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվին, ԵՄ դեսպան պարոն Վասիլի Մարագոս, սա՞ է ժողովրդավարությունը, երբ բռնության ենթարկված ու ուղեղի ցնցումով հիվանդանոցում հայտնված քաղաքացին ձերբակալվում է, իսկ մարդկանց ու տեսախցիկների առաջ խոշտանգող ոստիկանները շարունակում են իրենց ծառայությունը, բառացիորեն ժամեր առաջ էլ բիրտ ուժ գործադրելով երիտասարդների, կանանց ու տարեցների բերման ենթարկում։

Վահե Ղազարյան, սա՞ է ձեր ոստիկանության դեմքը։

Հ.Գ. Ոստիկանության այս օրերի բոլոր ապօրինությունները փաստարկված ներկայացվելու է դեսպանատներին։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.