Շրջանառվող լուրերը, թե փաստաթղթեր են այրվում, իրականությանը չեն համապատասխանում, բնակիչներն աղբ են վառել․ Տեղեկատվական շտաբ

Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

 

Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից:

 

Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.