Առաջին անգամ իմ կյանքում ամաչում եմ որ հայ եմ ծնվել, Աստված ինքն է մեր դատավճիռը կայացնելու.Տիգրան Ներսիսյան

Դերասան Տիգրան Ներսիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.«Առաջին անգամ իմ կյանքում ամաչում եմ որ հայ եմ , ամաչում եմ, որ հայ եմ ծնվել։ Սա ինձ համար ողբերգություն է։ Առաջին անգամ իմ կյանքում ամոթի զգացումը այնպես է խեղդում կոկորդս, որ ուզում եմ թույլ տամ մարմինս չդիմադրի։ Ամոթ մեզ բոլորիս։ Ամոթ մեր Ազգին։

Ամոթ ամբողջ հայությանը։ Այս ուրացումը Արցախից , այս ուրացումը մեր Հայրենիքից, ուրացումը մեր քույրերից, եղբայրներից, մեր հայրենակիցներից, ուրացումը մեր բոլոր նահատակներից, բոլոր տղերքից, որոնք պառկած են հավերժ՝ երբեք չի ներվելու, ոչ ոք չի ներվելու, ոչինչ չի ներվելու։ Աստված ինքն է մեր դատավճիռը կայացնելու։ Պատժվելու են բոլորը։ Այս տիեզերական դավաճանությունը, որը գործեցին հայի ազգանուն կրող ազգադավ, անհայրենիք, Հայ Ազգի թշնամի վիժվածքները ՝ բոլորիս թողտվությամբ, բոլորիս մասնակցությամբ, բոլորիս աչքի առաջ մեր լուռ համաձայնությամբ, երբեք չի ներվելու ․ ԵՐԲԵՔ ․

 
 
 

հ․գ ․ ու սա վերջը չի․
շարունակելի»,- գրել է դերասանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.