«Հայոց Արծիվներ»-ը կոչ է անում մեկնել Արցախ` պաշտպանելու Հայոց Սուրբ Հողը

Այսօր, Արցախը հերթական անգամ ենթարկվել է խառնածին Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը:  

Հայոց Հայրենիքի համար վճռորոշ այս պահին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանությանն ու Հայաստանում գործող կուսակցություններին մի կողմ դնել բոլոր տեսակի քաղաքական ու կուսակցական տարաձայնությունները և միասնաբար կանգնել Հայոց Ազգային Բանակի ու Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայության կողքին՝ հանուն Հայոց Սուրբ Հողի, հանուն մեր նախնյաց հիշատակի և գալիք սերունդների՝ իրենց հայրենի հողում ապրելու իրավունքի պաշտպանության: 

2020 թվականի 44-օրյա պատերազմին մասնակցած և Արցախի Մարտունի,  Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը պաշտպանած և անառիկ պահած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է Հայաստանի Գերագույն հրամանատարի, Պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով մեկնել Արցախ կամ Հայաստանի սահմանագիծ և պաշտպանել Արցախը, Հայաստանը, Հայ ազգն ու Հայոց Սուրբ Հողը։

«Հայոց  Արծիվներ» ջոկատի Հրամանատար, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.