Ուսուցիչները բողոքի ակցիա են անում ԿԳՄՍ նախարարության դիմաց

Այս պահին մի խումբ ուսուցիչներ ԿԳՄՍ նախարարության դիմաց կազմակերպել են բողոքի ակցիա, պահանջում են նախարարի հետ հանդիպում։ 


Ուսուցիչները բողոքում են՝ տարիներ շարունակ նրանց աշխատավարձերը չեն բարձրանում, բայց պարտադրում են նոր չափորոշիչներով աշխատել, ինչը շատացնում եւ բարդացնում է ուսուցիչների գործը։

Նշենք, որ մի խումբ ուսուցիչների թույլ տվեցին մտնել նախարարություն եւ հանդիպել նախարարի հետ։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.