Մարդ իր քաղաքական կնքահորը Արցախը հանձնելու մեջ է մեղադրում, բա որ հանձնող էր, 2008-ին էդ ո՞ւր էիր գոռում՝ Լևոն՝ նախագահ. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանը «ողորմելի սուտ» է որակում Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն այն մասին, թե Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչվել դեռևս 1991 թվականին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք:

 

 
 

Շարմազանովը հայտարարեց, որ եթե այդպես լիներ, ինքը տարիներ շարունակ տարբեր գագաթնաժողովների է մասնակցել, ադրբեջանցի պատվիրակները հաստատ առիթը բաց չէին թողնի և դրա մասին կհայտարարեին, սակայն երբեք նման բան չի եղել. «Բա որ Տեր-Պետրոսյանը 1991 թվականին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած լիներ, էդ համանախագահներն էշի ականջում քնե՞լ էին, անուղե՞ղ էին, որ մեկի մտքով չանցավ ասեր՝ այ, Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան, ի՞նչ ինքնորոշում, դուք վաղուց Արցախն Ադրբեջանի կազմում եք ճանաչել։ Նիկոլն Իջևանից պետք ա գա՞ր, որ հայտնաբերե՞ր էդ Ալմաթիի հռչակագիրը: Ծիծաղելի է, չէ՞:

 

Մարդ իր քաղաքական կնքահորը Արցախը հանձնելու մեջ է մեղադրում։ Բա որ Տեր-Պետրոսյանն Արցախը հանձնող էր, 2008 թվականին էդ ուր էիր գոռում՝ Լևոն՝ նախագահ: Լավ, անբարոյականությունն էլ պետք ա սահմաններ ունենա: Էս մարդու սուտն էլ սահմաններ չունի»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.