Հետաքննող լրատվամիջոցի բացահայտածը տեխնիկական հարցեր են, որոնք անպայման կշտկվեն առաջիկա օրերի ընթացքում. Արշակյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Արշակյանն անդրադարձել է «Հետք»-ի այն հրապարակմանը, ըստ որի, ինքը թերի է լրացրել իր հայտարարագիրը.

 

«Հետք լրատվամիջոցն այսօր հանդես է եկել հրապարակմամբ այն մասին, որ ես հանդիսանում եմ մի հասարակական կազմակերպության նախագահ, որից երբևէ եկամուտ չեմ ստացել և որի գոյության մասին չէի մտաբերել, որպեսզի տարեկան հայտարարագրում նշեմ այդ մասին։ Հիշատակում կա նաև ԱԺ պատգամավոր Հայկ Ցիրունյանի մասին, որտեղ նշված է, որ մի գործունեությունը կասեցրած ընկերության 50% բաժնեմասի սեփականատեր է, որի մասին սակայն չի նշել իր հայտարարագրում։

 
 

 

Շնորհակալ եմ Հետքին՝ այս կարևոր աշխատանքն իրականացնելու համար։ Սա ինքնին խոսում է այն մասին, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան հաղթահարված է և հետաքննող լրատվամիջոցի բացահայտածը նման տեխնիկական հարցեր են, որոնք անպայման կշտկվեն առաջիկա օրերի ընթացքում։ Լավ օր բոլորին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.