ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն:

 
 

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2023 թվականի սեպտեմբերի 27-29-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի խորհրդի կրթության նախարարների մշտական համաժողովի 26-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով»,- նշվում է վարչապետի որոշման մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.