Անազատության մեջ գտնվող անձը ՄԻՊ-ի աջակցությամբ վիրահատվել է

Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը բժշկի կողմից իրեն ցուցված վիրահատական բուժումը՝ սրտի ստենտավորումը, կազմակերպելու հարցում։

 

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

 

Հասցեագրված բողոքի համաձայն՝ քաղաքացին ունի երկրորդ խմբի հաշմանդամություն, սրտի հետ կապված առողջական խնդիրներ։ Բուժման նպատակով ցուցված վիրահատությունը քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայությունը ձգձգում է, չի կազմակերպում, ինչի արդյունքում առողջական վիճակը վատթարանում է:

 

Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ է հասցեագրել Արդարադատության նախարարություն: Արդյունքում, ազատությունից զրկված անձը ենթարկվել է անհրաժեշտ հետազոտության և կատարվել է ստենտավորում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.