Փաշինյանի ուղղությամբ հովանոց նետած կինը կարող է 2-5 տարով ազատազրկվել

Հետքը գրում է՝ 47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել հովանոցը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետելու համար։

 

Գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հասել օգոստոսի 17-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

 

Մեղադրական եզրակացության համաձայն, «Նարինե Ասատրյանը 2023 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, գտնվել է Մալիշկա բնակավայրի 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների հատման խաչմերուկում։ Տեղեկանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներին ծանոթանալու համար նշված բնակավայր կարճ ժամանակ անց սպասվող այցի մասին՝ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանի ներկայությամբ բարձրաձայնել է վարչապետին հանդիպելու և նախատեսված այցի հետ չառնչվող հարցեր տալու ցանկության մասին։

 

Ոստիկանության ծառայողը հորդորել է տվյալ պահին վարչապետի օրինական ծառայողական գործունեության հետ չկապված հարցերով չդիմել, ապա միասին քայլել են դեպի նույն բնակավայրի 14-րդ փողոցի 1-ին տան բակ։ 14:40-ի սահմաններում Նարինե Ասատրյանը, իմանալով ՀՀ վարչապետի՝ նշված բնակավայրի 14-րդ փողոցի սկզբնամասում գտնվելու և հավաքված անձանց հետ զրուցելու մասին, բռնություն գործադրելուն ուղղված դիտավորյալ գործողություն է իրականացրել՝ կատարված աշխատանքներին ծանոթանալը, ինչպես նաև բնակիչների հետ հանդիպումը խափանելու նպատակով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.