Հայաստանի թիմը շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում վերջին մրցափուլից առաջ առաջատար եռյակում է

Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի 8-րդ խաղափուլից հետո Հայաստանի թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

 

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր շախմատիստները նախորդ երկու մրցափուլերում 2:2 հաշվով են ավարտել հանդիպումները Չինաստանի և Ադրբեջանի թիմերի հետ:

 

8-րդ խաղափուլից հետո լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Չինաստանի թիմ
2-րդ տեղ՝ Թուրքիայի թիմ
3-րդ տեղ՝ Հայաստանի թիմ

 

Օլիմպիադայի ավարտին մնացել է 1 խաղափուլ: Վաղը Հայաստանի մրցակիցը կլինի Ղազախստանի առաջին թիմը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.