Սլավիկ Սարգսյանը նշանակվել է ԱՆ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

Սլավիկ Սարգսյանը նշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սլավիկ Սարգսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է որոշման մեջ։

 

Սլավիկ Սարգսյանը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է եղել։ ԱԱՏՄ-ի նախկին ղեկավար Գոհար Դարբինյանն աշխատանքից ազատվել է հունիսի 7-ին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.