Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 299-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 20-ով և հասել է 299-ի:

 

Այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

 

«Վարակվածներից 8–ը հոսպիտալացված են, 169-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:

 

Վարակվածներից 203-ը երեխաներ են, 96-ը` մեծահասակ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.