Հուլիսի 1-ից մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ

Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ

 

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

 

«Ինչպե՞ս վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ

 

ՊՈՍ տերմինալի միջոցով`

քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում` քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին:

Վճարային տերմինալի միջոցով`

հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին:

Բջջային հավելվածի միջոցով`

բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում, QR կոդի սքանավորման միջոցով, Էլեկտրոնային դրամապանակում առկա միջոցներով:

Բանկային փոխանցման միջոցով`

բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.