Կան հիվանդներ, որոնք բուժում բացառապես Հայաստանում կարող են ստանալ. Անահիտ Ավանեսյան

Ես մշտապես սա շեշտադրում եմ, որ Ստեփանակերտի մեր հիվանդանոցը, այո, հագեցած է, ունի համապատասխան մասնագիտական թիմ, բայց կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երևանում:

 

Այսօր ճեպազրուցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Անհրաժեշտ է, որ ճանապարհը մշտապես լինի ազատ տեղաշարժման համար, թե՛ պացիենտների, թե՛ մարդկանց, թե՛ ապրանքների և դեղամիջոցների»,-ասել է նա:

 

Ավանեսյանը հիվանդների թիվ չհնչեցրեց, քանի որ իրավիճակը անընդհատ փոփոխվում է:

«Նորից եմ կրկնում, ինչքան երկարի ճանապարհի փակ մնալը, այդքան այդ թվի մեծացումը ավելի հավանական է: Նրանց անգամ Կարմիր խաչի օգնությամբ չի հաջողվում տեղափոխել Հայաստան»,- ասել է Ավանեսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.